Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մայիսի 12-ին սրբացման առաջին արարողությունն է անցկացրել` ռեկորդային թվով` մոտ 800 կաթոլիկ սրբերի մասին հայատարարելով, հաղորդում է «Գազետան»:
Նահատակների ցուցակում են 1480թ. օգոստոսին Օտրանտո նավահանգստում թուրք ենիչերների ձեռքով սպանված իտալացիները, ովքեր հրաժարվել էին իսլամ ընդունել:Նոր սրբերի ցուցակը հաստատել էր դեռ Բենեդիկտոս XVI Պապը: Սակայն արարողությունը երկու փուլ ունի` բեատիֆիկացիա եւ կանոնիզացիա` սրբացում:




























