Մարդիկ, ովքեր հաճախ են «ես» ասում, դեպրեսիայի հակվածության ունեն, իսկ եթե մարդն ավելի հաճախ «մենք» է ասում, նրան այդպիսի խնդիրներ չեն սպառնում, հաղորդում է «Daily mail»-ը` վկայակոչելով Կասելի համալսարանի մասնագետների հետազոտությունը:Գիտնականները հարցումներ են անցկացրել 15 տղամարդկանց եւ 103 կանանց շրջանում:
«Ես»-ի սիրահարների խումբը հոգեվիճակի եւ մարդկանց հետ փոխհարաբերությունների խնդիրներ է ունեցել: «Ես»-ը վկայում է այն մասին, որ մարդն իրեն առանձնացնում է որպես անկախ միավոր, որին, միաժամանակ, անհրաժեշտ է մյուսների ուշադրությունը: «Մենք»-ը մարդուն թույլ է տալիս լինել խմբի մաս եւ նորմալ փոխհարաբերություններ ունենալ մյուսների հետ:Ի դեպ, գիտնականները նաեւ ապացուցել են, որ դեպրեսիայի ժամանակ օգտակար է կանոնավոր մարզվելը, ընդ որում` անգամ ստիպողական մարզումն է օգտակար:




























