Իտալիայում 77 տարեկան հասակում մահացել է բանկերի հայտնի կողոպտիչ Լուչանո Լուտրինգը, ով ինքնաձիգ էր պահում ջութակի պատյանի մեջ: Կողպոտիչի մահվան պատճառը չի հաղորդվում:

Lenta.ru-ն, վկայակոչելով AFP-ն, գրում է,թ ե 60-ականներին Լուտրինգը հարյուրից ավելի իտալական եւ ֆրանսիական բանտեր է կողոպտել` տանելով մի քանի միլիոն եվրոյին համարժեք գումար: Լուտրինգի գաղափարը` զենքը պահել ջութակի պատյանի մեջ, կապված է նրա ծնողների` իրենց որդուն հայտնի ջութակահար տեսնելու երազանքի հետ: Իր սովորության համար նա ստացել էր «ինքնաձիգով ջութակահար» մականունը:

1965թ. նրան ձերբակալել էին Ֆրանսիայում, ծանր վիրավորել: Բժիշկները երկու ամիս պայքարում էին նրա կյանքի համար: Նույն թվականին դատարանը Լուտրինգին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման: 12 տարի անց նախագահ Ժորժ Պոմպիդուն վաղաժամ ազատ է արձակել նրան: Լուտրինգը հանգրվանել էր Միլանի մոտ եւ նկարում ու ստեղծագործում էր: Լուտրինգի ինքնակենսագրական «Գնչուն» վեպը 1975թ. էկրանավորվել էր ԺոզեՋովաննիի կողմից, իսկ գլխավոր դերը կատարում էր Ալեն Դելոնը: