Ասիայի խոշորագույն ֆինանսական կենտրոնը՝ Հոնգկոնգը, կփոխի գործող օրենսդրությունը՝ տղամարդու եւ տրանսսեքսուալի սիրո պատճառով: Հոնգկոնգի վարձրագույն վերաքննիչ դատարանը որոշել է, որ ներկա օրենքները չափից դուրս դաժան են եւ «հակասահմանադրական» երկու սիրահարների համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոնգկոնգի տարածքում գործող ամուսնության մասին օրենքը թույլ է տալիս միություն կազմել կնոջ եւ տղամարդու միջեւ: Տրանսսեքսուալ զույգը՝ կազմված տղամարդուց եւ սեռը կանացի դարձրած տղամարդուց, երկու անգամ փորձել են ամուսնանալ: 2010-ին չինացի պաշտոնյաների մերժման համար հիմք է ընդունվել ծննդյան վկայականը, որտեղ տրանսսեքսուալի սեռը առաջվա պես գրված է եղել տղամարդ, թեեւ նա սեռը փոխել էր դրանից 5 տարի առաջ:
Հոնգկոնգի օրենքներով ծննդյան վկայականում ոչ մի փոփոխություն չի թույլատրվում, բայց երբ նրանք դիմել են Հոնգկոնգի վերաքննիչ դատարան, վերջինս զույգի օգտին որոշում է կայացրել: Դատարանը վճռել է, որ ամուսնության մասին օրենքը հակասահմանադրական է: Դատարանը որոշման մեջ նշել է, որ այն ուժի մեջ կմտնի 12 ամիս անց, որպեսզի կառավարությունը հասցնի փոփոխություններ մտցնել գործող օրենսդրության մեջ:




























