Ամերիկացի Քլիֆ Քլուջը հայտարարել է, որ հայտնաբերել է Coca-Cola-ի գաղտնի բաղադրատոմսի բնօրինակը։ Բանաձեւը ներկայացված է eBay-ում եւ այն կարելի է ձեռքբերել 15 միլիոն դոլարով։ Ջորջիացի Քլուջի խոսքով՝ 1943-ով թվագրված փաստաթուղթն ինքը հայտնաբերել է նամակներով ու անձնական թղթերով տուփի մեջ, որը գնել է հայտնի քիմիկոսի իրերի վաճառքի ժամանակ։
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Քլիֆը ենթադրում է, որ Coca-Cola-ն ըմպելիքի բաղադրատոմսն ուղղարկել է փորձագետին, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դժվարացել է հայթայթել անհրաժեշտ բաղադրիչները։ Քլուջը խոստովանել է, որ գտած փաստաթղթի միջոցով միլիոններ աշխատելու հույս չունի, սակայն հավատում է, որ մի քանի հազար դոլար իրեն կհաջողվի ձեռք գցել, գրում է «Գազետա.ռու»-ն։
Coca-Cola-ում, իր հերթին, պնդում են, որ բանաձեւը մասնակիորեն կարող է համընկնել իսկական բաղադրատոմսի հետ, սակայն, ամեն դեպքում, դա իրենց ֆիրմային ըմպելիքը ստեղծելու ձեռնարկ չէ։




























