ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում են բժիշկ- անեսթեզիոլոգները: Այս մասին ասված է ամերիկյան Աշխատանքի վիճակագրության բյուրոյի (BLS) նոր ուսումնասիրությունում, որի տվյալներն է մեջբերում Forbes-ը: Ըստ տվյալների՝ միջին վիճակագրական անեսթեզիոլոգը ժամում 111,9 դոլար է վաստակում, տարեկան՝ 232,8 հազար դոլար:
Վարկանիշի առաջնային դիրքերում հիմնականում բժիշկներն են, այդ թվում՝ վիրաբույժները, թերապեւտները, գինեկոլոգները եւ օրթոդոնտները: Նման դասավորությունը զարմանալի չէ, քանի որ բժշկությունը միշտ էլ պահանջված է: Բացի այդ, բժշկական կրթությունը եւ ապահովագրությունը բավական թանկ արժեն:
Gazeta.ru-ն գրում է, որ ընկերությունների ղեկավարները ոչ բժշկական ոլորտի միակ ներկայացուցիչն են առաջին հորիզոնականներում: Նրանք տարեկան միջինը 176,8 հազար դոլար են վաստակում:




























