Թուրքիայում ապաստանած սիրիացի գաղթականները սկսել են խմբերով վերադառնալ Սիրիա։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից Սիրիա վերադարձողների թիվը շարունակում է աճել։  Մայիսի 13-ին, Սիրիայի հետ Թուրքիայի Ջիլվեգյոզու սահմանակետից Սիրիա է անցել 250 սիրիացի գաղթական։

Սիրիա վերադարձող գաղթականները համոզմունք են հայտնել, որ Սիրիայում իրավիճակը կկայունան եւ իրենք կշարունակեն ապրել իրենց հայրենիքում։

Նշենք, որ թուրքական մամուլի տվյալներով Սիրիայում սկսված իրադարձությունների հետեւանքով մինչեւ 180 հազար սիրիացի է մտել Թուրքիա։