Ամենից շատ իրենց երջանիկ են զգում 90 տարեկանից բարձր կանայք: Նման տվյալներ են հրապարակվել Ճապոնիայի Օսակիի համալսարանի գերոնտոլոգիական գիտական ընկերակցության սիմպոզիումում:
Հետազոտություններն անցկացվել են Ճապոնիայում, 70-ն անց մի քանի տարիքային խմբերում: Հաշվի է առնվել, թե որքան երկար ժամանակ է մարդը լավ տրամադրություն ունեցել, արդյոք իրեն երջանիկ համարում է, իսկ արդյունքները գնահատել են բալային համակարգով:
Պարզվել է, որ 70-ամյա մարդիկ ստացել են 7,4 բալ, 80-ամյաները՝ 8,2 բալ, իսկ 90-ն անց մարդիկ՝ 8,8 բալ: Ընդ որում, նույն տարիքային խմբերում կանայք, որպես կանոն, երջանկության ցուցանիշով մեկ կետով ավելի բարձր են եղել տղամարդկացից:
Իսկ ահա տխրությունն ավելի հատուկ է առավել երիտասարդ հարցվածներին: Այդ առումով 70-ամյա մարդկանց ցուցանիշը կազմել է 3,2 բալ, 80-ամյաների մոտ՝ 2,7 բալ, իսկ 90-ն անց մարդկանց մոտ՝ 2,3 բալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























