Գերմանիայում ամերիկյան Google կորպորացիային պարտադրել են ջնջել բառերի վիրավորական կոմբինացիաները, որոնք գրանցման ժամանակ հայտնվում են որոնման տողում:
Գերմանիայի գերագույն դատարանը բավարարել է գերմանացի գործարարի հայցը, ով բողոքել է, որ իր անունը Google-ում գրելիս, համակարգն ավտոմատ կերպով առաջարկում է «սայենթոլոգիա» եւ «մեքենայություն» բառերը: Բացի այդ, հայտնի է, որ նման բողոքով դատարան է դիմել նաեւ հայտնի քաղաքական գործիչներից մեկի կինը, նշելով, որ իր անունը գրելիս համակարգն առաջարկում է «էսկորտ ծառայություններ» եւ «կարմիր լապտերներ» արտահայտությունները:
Դատարանը պարտադրել է Google-ին ջնջել վիրավորական արտահայտությունները: Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հիասթափված են դատարանի որոշմամբ՝ ընդգծելով, որ պատասխանատվություն չեն կրում օգտագործողների ներմուծած բառերի համար, հաղորդում է РБК-ն:




























