82-ամյա ամերիկացի սիրողական վարսավիրը Հարթֆորդ քաղաքում 25 տարի շարունակ սպասարկում է անտուն մարդկանց եւ նրանցից ոչ մի գումար չի վերցնում: Միակ բանը, որ նա խնդրում է իր այցելուներից, գրկախառնություն է:

Էնթոնի Սիմերիսը, ում անվանում են վարսավիր Ջո, ամեն չորեքշաբթի այցելում է տեղի զբոսայգի, որտեղ նրան են սպասում անտուն այցելուները: Նրանցից շատերն իրենց հետ անվճար ուտելիք են բերում, որն անտուններին տալիս են տեղի եկեղեցում:

Սիմերիսը համարում է, որ անտունները նույնպես պետք է լավ տեսք ունենան: Նրա խոսքով՝ ինքը մեծ բավականությամբ կտրում է անտուն մարդկանց մազերը, որից հետո քնքշորեն գրկում է իր այցելուներին, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: