LinkedIn գործարար սոցիալական ցանցն արգելել է մարմնավաճառներին իրենց ծառայություններ առաջարկել սոցցանցի էջերում: Կայքում կատարված փոփոխությունների համաձայն՝ օգտատերերին արգելվում է պրոֆիլներ ստեղծել եւ մարմնավաճառության կամ էսկորտ ծառայությունների գովազդ պարունակով կոնտենտ տեղադրել, եթե նույնիսկ նման գործունեությունը թույլատրված է օգտատիրոջ երկրում, հաղորդում է Business Insider-ը:

LinkedIn-ում պարզաբանել են, որ նախկինում կայքի կանոններն ընդհանրապես արգելում էին «անօրինական» գործողությունները, սակայն իրենք ստիպված են եղել փոփոխություններ մտցնել դրանցում, քանի որ որոշ երկրներում մարմնավաճառությունն օրինական է, հաղորդում է Lenta.ru-ն:

Սեքս-ծառայությունների տրամադրումը հանցագործություն չէ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները, Ավստրիան, Գերմանիան, Շվեյցարիան, Հունաստանը, Լատվիան, նոր Զելանդիան եւ այլ երկրներ: