Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը պետական մարմիններին պարտավորեցրել է չմերժել նույնասեռական ամուսնությունների գրանցումը: Այդպիսով, Խորհուրդը Բրազիլիայում դե ֆակտո օրինականացրել է նույնասեռական ամուսնությունները:
Associated Press-ը հայտնում է, որ արդարադատության ազգային խորհրդի որոշումը պետմարմիններին նաեւ պարտավորեցնոմ է ամուսնության կարգավիճակ տրամադրել նույնասեռական զույգերի կողմից նախկինում կնքված քաղաքացիական միություններին` զույգերի ցանկության դեպքում:
Նույնասեռականների քաղաքացիական միությունների, հետո նաեւ՝ ամուսնությունների գրանցումը Բրազիլիայի Գերագույն դատարանի կողմից թույլատրվել էր դեռեւս 2011թ.: Ներկայումս բրազիլական 27 նահանգներից 14-ն օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները: Սակայն դաշնային մակարդակով նման օրենքն ընդունված չէ երկրի խորհրդարանում ազդեցիկ հոգեւոր լոբբիի հակազդեցության պատճառով, պարզաբանում է lenta.ru-ն:




























