Սրտի նոպաներից տուժած 3886 անձանց հետազոտությունը վկայում է. Զայրույթի նոպան մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը ավելի քան երկու անգամ զայրանալուց հետո երկու ժամվա ընթացքում: Նման եզրակացություն է արել Էլիզաբեթ Մոլթոֆսկին` Հարվարդի բժշկական համալսարանից, հաղորդում է Reuters-ը:

Որքան ուժգին է զայրույթի նոպան, այնքան բարձր է ռիսկը: Ամենաուժեղ բռնկումները (երբ մարդը իրեր է նետում) կարող են չորս անգամ ավելացնել ռիսկը: Հետազոտվածներից 1484-ը խոստովանել են, թե տարվա ընթացքում մի քանի անգամ զայրույթի բռնկում են ունեցել: 110 հոգի կաթվածից երկու ժամվա ընթացքում զայրույթի նոպա են ունեցել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Առավել հաճախ զայրույթի հանգեցրել են խնդիրներն ընտանիքում, աշխատանքում: Հայտնի է, որ զայրույթի ժամանա ադրենալին եւ նոր ադրենալին է առանձնանում: Այդ հորմոնները բարձրացնում են արյան ճնշումը, տրոմբների առաջացման ռիսկը, սադրում են հաճախակիացող սրտխփումներ, անոթների նեղացում: Բժիշկները կարծում են, թե զայրույթի բաց դրսեւորումը չի օգնում լիցքաթափվել եւ ցանկացած դեպքում վնասում է անոթներին եւ սրտին: