Շվեդ գիտնականները որոշել են հերքել պնդումը, որ ծիծաղն օգտակար է առողջության համար: Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ծիծաղը, ինչպես նաեւ որեւէ այլ տեսակի նույնիսկ աննշան աղմուկ, վտանգավոր է առողջության համար: Պարզվել է, որ ծիծաղը խախտում է սրտի եւ սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքը: Նման եզրակացության են եկել Ստոկհոլմի Քարոլինյան համալսարանի մասնագետները:
Սրտաբանները՝ Շարլոտտա Էրիքսոնի գլխավորությամբ, փորձարկում են իրականացրել, որն ապացուցում է, որ սրտին օգտակար է լռությունը, իսկ ցանկացած աղմուկ, մասնավորապես ծիծաղը, լավ բանի չեն հանգեցնում: Պարզվել է, որ սրտի ռիթմն արագանում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու շուրջ տիրող աղմուկի աստիճանը չի գերազանցում 65 դեցիբելը, ինչը համարժեք է երկու չափահաս մարդկանց խոսակցությանը, հաղորդում է Utro.ru-ն:


























