Սվազիլենդի թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կախարդներին արգելել է ցախավելով 150 մ-ից բարձր թռչելը:

Արգելքի խախտման դեպքում կախարդներին սպառնում է կալանք եւ մինչեւ 60 հազար դոլար տուգանք (տեղական 500 հազար ռանդ):

Վարչության ներկայացուցիչ Սաբելո Դլամինինի պարզաբանմամբ՝ ցախավելը դասվում է օդից ծանր թռչող սարքերի թվին, այսինքն` աերոդինամիկ: Սվազիլենդում թռիչքի բարձրության սահմանափակումները վերաբերում են ոչ միայն կախարդների ցախավելներին, այլեւ ուղղաթիռների, ինքնաթիռների, օդային օձերի խաղալիք մոդելներին, նշում է  «Ինտերֆաքսը»:

Սվազների մոտ ցախավելը բարակ փայտիկների  կարճ խուրձ է` առանց բռնակի: Ըստ սվազների հավատալիքների` կախարդները ցախավելները կիրառում են ոչ թե  տեղաշարժման, այլ գյուղական  տան բակում մոգական նյութեր շաղ տալու նպատակով: Այնպես որ, արգելքը վերաբերում է եկվոր թռչող կախարդներին: