Սաուդյան Արաբիայում առաջին անգամ գրանցվել է հիվանդից բժիշկներին կորոնավիրուսի փոխանցման դեպք: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրութան մեջ, որի գրասենյակը գտնվում է Ժնեւում:
Նշվում է, որ վարակը հայտնաբերվել է հիվանդներին խնամող երկու բուժաշխատողների մոտ` 45 տարեկան տղամարդ, որի վիճակը ծայրահեղ է, եւ 43-ամյա մի կին, որի վիճակը կայուն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՀԿ-ի` 2012թ. սեպտեմբերից աշխարհում գրանցվել է նոր կորնավիրուսով վարակվածության 40 դեպք: 20 մահացու դեպք է գրանցվել վեց երկրներում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում եւ Ֆրանսիայում:
Խոսքը վարակի հատուկ տեսակի մասին է, որը նախկինում չի հայտնաբերվել ոչ կենդանիների, ոչ մարդկանց մոտ: Համարվում է, որ այն կարող է համալիր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ` սկսած հարբուխից մինչեւ թոքաբորբ:



























