Ամերիկյան գիտնականները պարզել են, որ արագ սննդի ռեստորանների այցելուները հաճախ թերագնահատում են սպառվող կալորիաների իրական ծավալը: 2010 թվականից Ամերիկայում գործում է օրենսդրություն, որը պարտավորեցնում է բոլոր ցանցային, 20-ից ավելի նստատեղ ունեցող ռեստորանների մենյուում նշել կալորիաների քանակը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 89 ռեստորանների ճաշացանկեր Նոր Անգլիայի նահանգներում` ներառյալ McDonalds, Burger King, Wendy's, KFC, Subway եւ Dunkin' Donuts ընկերության ռեստորանները: Հետազոտման պահին որեւէ ռեստորան պարտադիր կարգով չէր տպել կալորիաների քանակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետազոտությանը մասնակցել են այցելուների երեք խմբեր` 18 տարեկանից բարձր խումբ (1877 մարդ),  դեռահասներ (1178 մարդ) եւ երեխաներ (330): Գիտնականները հավաքել են չեքերը` պարզելու կալորիաները: Ֆասթֆուդի չափահաս այցելուների 65 տոկոսն ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում, դեռահասների մոտ այդ թիվը 34 տոկոս էր, երեխաների մոտ` 57 տոկոս:

Միայն քառորդ մասն է հայտարարել, որ ուշադրություն է դարձնում ուտեստների կալորիականության մասին տեղեկությանը, եւ միայն 5 տոկոսն է ասել, որ այդ թիվը կանխորոշել է ուտելիքի ընտրությունը: Չափահասները միջինը 175, իսկ դեռահասները` 259 կալորիայով թերագնահատել են իրենց ընտրությունը: Ավելի հաճախ սխալվել են Subway-ի այցելուները: