Խավարասերների համար «քաղցր» թակարդները դադարել են արդյունավետ լինել: Միջատները «զարգացել» են` ընդամենը 20 տարում կարողանալով հարմարվել շաքարով թակարդներին, արձանագրում են ամերիկյան կենսաբանները:
Փորձարկումների ժամանակ հետազոտողները նկատել են, թե թակարդների հայտնաբերման ժամանակ խավարասերները «հոտոտում» են այն եւ շրջանցում: Հետազոտելով նման արտառոց վարքի պատճառները` գիտնականները հայտնաբերել են, որ գլյուկոզան միջատի մոտ «միացնում» է ոչ միայն քաղցր համի եռեցեպտորները, այլեւ նյարդային բջիջները, որոնք կապված են դառը եւ թթու նյութերի ճանաչան հետ: Դրանք խավարասերի մոտ դրված են բեղիկների վրա:
Գիտնականների կարծիքով, օրգանիզմում նման ռեակցիան դարձել է յուրօրինակ էվոլյուցիոն պատասխան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























