«Օմեգա -3» պարունակող սննդի  ակտիվ հավելումները  կարող են նվազեցնել դիաբետի եւ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը, հաղորդում է   Zenopa-ն: Ամերիկացի գիտնականները որոշ հետազոտություններ են կատարել, որոնց արդունքում եկել են այն եզրահանգման, որ ձկան յուղը բարձրացնում է  կարեւոր հորմոններից մեկի` ադիպոնեկտինի մակարդակը, որը դրականորեն է ազդում մետաբոլիկ պրոցեսների վրա, ինչպիսիք են, օրինակ, գլյուկոզայի  կարգավորումը, ճարպաբջիջների փոխանակումը:

Միաժամանակ, Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները ապացուցել են, որ ձկան յուղն օգնում է նվազեցնել սրտի վրա հոգեբանական լարվածության ազդեցությունը, հաղորդում է «MedDaily.ru»-ն:

«Օմեգա -3»-ով հարուստ սննդակարգը  թույլ չի տալիս, որ շաքարն ու ճարպն արգելակեն սննդի ընդունման համակարգը: Ձկան յուղը ցածր կալորիականությամբ դիետայի ազդեցություն է առաջացնում: Գիտնականները խորհուրդ են տալիս այն ներառել սննդակարգի մեջ` առողջության ընդհանուր վիճակը բարելավելու համար: