Պասիվ ծխելը բացասական է ազդում երեխաների առողջության վրա: Կանադացի հետազոտողները պարզել են, թե վաղ տարիքում պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկված երեխաները, ըստ ամենայնի, կմեծանան ագրեսիվ եւ հակասոցիալական վարքի հակվածությամբ, հաղորդում է The Indian Express-ը:
«Իրականում պասիվ ծխելն ավելի վտանգավոր է սովորականից: Երեխաների 40 տոկոսը ողջ աշխարհում բախվում են դրա հետ եւ, հատկապես վտանգավոր է ծխախոտի ծխի ազդեցությունը վաղ տարիքում, երբ երեխայի ուղեղը գտնվում է ձեւավորման փուլում»,- ասել է Մոնրեալի համալսարանից Լինդա Պագանին:
Հետազոտողները ստուգել են ավելի քան 2055 երեաների տվյալներ, որոնց ստուգել են ծննդյան օրվանից մինչեւ 10 տարեկանը: Պարզվել է, որ նույնիսկ կարճ շրջանում պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկված երեխաները ավելի ագրեսիվ են եղել 4-րդ դասարանն ավարտելիս:




























