Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կալորիաների սպառման կտրուկ նվազումը ամբողջ 40 %-ով կարող է կանխել բջիջների ծերացման պրոցեսը, ինչպես նաեւ ավելացնել կյանքի տեւողությունը:
Գիտնակաները պնդում են, որ դեղահաբ են ստեղծել, որը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ուղեղի վրա` առանց սնունդից զրկելու անհրաժեշտության: Դեղահաբը զսպում է տարիքի հետ կապված կոգնիտիվ խախտումները եւ նյարդային բջիջների ոչնչացումը:
Նոր հետազոտությունները փորձարկվել են մկների վրա, սակայն գիտնականները պնդում են, որ կարող են դեղահաբեր ստեղծել, որոնք արդյունավետ կլինեն մարդկանց դեպքում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն ուշադրությունը հրավիրել են այն խնդրին, թե կալորիականության սահմանափակումն ինչպես է ազդում ուղեղի բջիջների վրա: Նրանք նկատել են, որ մկների մոտ կտրուկ սահմանափակումը բարձրացնում է ուղեղում ֆերմենտների մակարդակը 30 %-ով, ինչն էլ հետաձգում է նյարդային բջիջների ոչնչացումը, որն ուղեկցվում է ուղեղի ֆունկցիայի նվազմամբ, հաղորդում է Raut.ru-ն:




























