Սննդի մեջ առանց դրոժի տարեկանի հացի օգտագործումը կօգնի չափից շատ չուտել, հայտարարել են շվեդ գիտնականները, հաղորդում է Еconet.ru-ն:
Տարեկանի հացը ոչ միայն չի վնասում առաողջությանը, այլեւ թույլ է տալիս հետեւել քաշին` կարգավորելով քաղցի զգացողությունը: Այդ հացը պարունակում է դանդաղ այրվող ածխաջրեր, որոնք երկար են յուրացվում օրգանիզմի կողմից` դրանով դանդաղեցնելով քաղցի զգացողության առաջացումը: Բացի այդ, տարեկանի հացը մի շարք օգտակար միկրոտարրեր է պարունակում, հարուստ է երկաթով, ամինաթթուով:




























