Աշխարհում խաղալիքներ արտադրող խոշորագույն Bаndai ընկերությունը պաշտոնապես վարձել է թափառող կատվին` սուրբծննդյան տոնական վաճառքի համար պատրաստված խաղալիքների պահեստը հսկելու նպատակով, հաղորդում է Econet.ru-ն:
Մայլի անունով խելացի կատվին գտել էին Սաութհեմփթոնի խաղալիքների պահեստի մոտ հենց այն ժամանակ, երբ ղեկավարությունը նոր պահակ էր փնտրում: Կատուն ապշեցրել էր իր ուշիմությամբ եւ զգոնությամբ, բացի այդ բարձր մլավում էր, ինչը շատերին էր դուր եկել:
Ստուգում անցկացնելուց հետո` ղեկավարությունը հավանել էր կատվին: Տարածքում խախտում կատարող հայտնվելու դեպքում Մայլին կարող է բարձր մլավել եւ նույնիսկ ճանկռոտել կամ կծել չարագործին:
Կատվի պարտականություններից է գիշերները պահեստում պարբերաբար շրջելը: Մայլիի հետ նույնիսկ «պաշտոնական պամանագիր» են կնքել, իսկ աշխատավարձը կտան ձկան եւ մսի տեսքով:




























