Դուբայում, որտեղ ամռանը միջին ջերմաստիճանը 40ºС է, բացվել է աշխարհի ամենացուրտ սրճարանը`  Chillout Ice Café-ն: Այն գտնվում է առեւտրի կենտրոնում` արհեստական լեռնադահուկային  լանջի մոտ, հաղորդում է Kedem-ը: Սրճարանի ներսում կայուն պահպանվում է -6ºС ջերմաստիճանը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Chillout Ice Café-ի ինտերիերը ստեղծված է սառցե զանգվածներից` սեղանները, լամպերը, արձանները: Նույնիսկ դանակներն ու պատառաքաղներն են սառույցից: Աթոռները եւ բազմոցները ծածկված են փոքր գորգերով եւ բնական մորթիներով: 

Այցելուներին ոչ այնքան մեծ վճարի դիմաց տրվում է հագուստ եւ կոշիկ: Chillout Ice Cafe –ի սպասարկող անձնակազմում ռուսներ եւ ռումինացիներ են, ԱՄԷ-ի քաղաքացիներն ի վիճակի չեն աշխատել նման պայմաններում: