Տաջիկստանում արգելափակվել է YouTube-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության ինտերնետ-պրովայդերների ասոցիացիայի նախագահ Ասոմիդին Աթոեւի խոսքերը։

Պորտալի մուտքը չեն արգելափակել միայն վեց պրովայդերներից եւ բջջային վեց օպերատորներից մեկը։

Տաջիկստանում հուլիսից ի վեր արդեն երրորդ անգամ են արգելափակում YouTube-ը։

Կայք մուտք գործելու խնդիրները երկրում ծագել էին այն բանից հետո, երբ մայիսի 18-ին այնտեղ տեղադրվել էր К+ հեռուստաալիքի հաղորդումը Տաջիկստանի նախագահի ավագ որդու հարսանիքի մասին։ Տվյալ նյութը մեծ հետաքրքրություն էր արթնացրել օգտվողների շրջանում։

К+ հեռուստաալիքով ցուցադրված տաջիկերեն հաղորդումը, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ  եւ լրագրող Դոդոջոն Աթովուլաեւի մեկնաբանություններով, որը քննադատում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, լայն քննարկման թեմա էր դարձել համացանցից օգտվողների շրջանում։