Չինացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ թռչնի գրիպի H7N9 վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, գրում է «CBS DC» պարբերականը:
Գիտափորձերի համար մասնագետները կզաքիսների են օգտագործել: Հայտնի է, որ կաթնասունները վարակվում են նույն վիրուսներով, ինչ մարդը եւ ունենում են նույն ախտանիշները: Սկզբում ենթադրվում էր, որ վարակի առաջին օղակը թռչուններն են: Մինչ օրս կաթնասունների մոտ վիրուսի փոխանցման դեպք չէր արձանագրվել, ինչպես նաեւ մարդուց մարդուն փոխանցման դեպք: Նշենք, որ Չինաստանում թռչնագրիպից արդեն մահացել է 36 մարդ:




























