Երկու տարի հետո վաճառքում կլինի «Վիագրա» պրեպարատի նոր տարբերակը` նախատեսված կանանց համար, որը ոչ միայն խթանալու է ֆիզիոլոգիական հակումը, այլեւ ազդելու է կանանց հոգեբանության վրա: Պրեպարատի երկու տարբերակների մշակմամբ զբաղվում է ամերիկյան «Emotional Brain» ընկերությունը, հաղորդում է «The Daily Mail»-ը:
«Lybridos» կոչվող դեղահաբը ուժեղացնում է սեռական հակումները` ազդելով ուղեղի վրա: Պրեպարատն ավելացնում է օրգանիզմում սերոտոնին եւ դոֆամին հորմոնները, որոնք հաճույքի հորմոններն են: Պրեպարատն իր մեջ պարունակում է տեստոստերոն եւ բուսպիրոն: Հաբերը հարկավոր է ընդունել ինտիմ կապից մեկ ժամ առաջ:
Ըստ մասնագետների` վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 30 տոկոսի մոտ լիբիդոյի նվազում է նկատվում, որի պատճառը հաճախ հոգեբանական է:
Նորարարությունն, ի դեպ, նաեւ հակառակորդներ ունի, որոնք կարծում են, որ այն կարող է հանգեցնել ամուսնական դավաճանությունների եւ պատահական սեռական կապերի ավելացման:




























