Եվրոպական հանձնաժողովւ հայտարարել է բույսերը փոշոտող մեղուների ոչնչացմանը հանգեցնող պեստիցիդների օգտագործման արգելքի մասին: Արգելքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերին եւ կգործի երկու տարի:

Առողջապանության եվրահանձնակատա Տոնիո Բորգը հայտարարել է, թե Bayer եւ Syngenta քիմիական հսկաների արտադրած երեք ինսեկտիցիդների արգելքի մասին որոշումը «եւս մեկ քայլ է դեպի առավել առողջ ապագա»:

Գերմանական Bayer-ն ու շվեյցարական Syngenta-ն պնդում են, որ իրենց արտադրանքը մեղավոր չէ մեղուների քանակի կտրուկ նվազեցման համար, որը կարող է վտանգել պարենային անվտանգության մակարդակը:

Մեղուները իրականացնում են բույսերի 80 տոկոսի փոշոտումը, եւ համաշխարհային պարենային համալիրի անբաժանելի մասն են կազմում: