Կապույտ ջինսերը ԱՄՆ ամենահայտնի խորհրդանիշներից է եւ թերեւս համաշխարհային նորաձեւության մեջ նրա գլխավոր ներդրումը: Բայց այժմ, ինչպես նշում է ամերիկյան մամուլը, Վաշինգթոնի եւ Բրյուսելի միջեւ առեւտրային վեճը սպառնում է լրջորեն խարխլել Ամերիկայի` մոլորակի «ջինսային նորաձեւության օրենսդիրի» դիրքերը: Համենայն դեպս, դա վերաբերում է այսպես կոչված «բարձր նորաձեւությանը», այսինքն 100 դոլար եւ ավելի արժողությամբ դիզայներական կանացի ջինսերին:
ԱՄՆ հանրային ռադիոյի` NPR-ի փոխանցմամբ, ողջ աշխարհում վաճառվող արտադրանքի 75 տոկոսն արտադրվում է Քալիֆորնիայում: Վերջին երկու տասնամյակներում խոշոր արդյունաբերական համալիր է ձեւավորվել Լոս-Անջելեսում, որտեղ կենտրոնացած են ավելի քան 30 ընկերությունների ձեռնարկություններ: Գլխավոր պատճառը «Made in the USA» պիտակն էր: Նախորդ տարի որակյալ եւ թանկարժեք ջինսային արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 36մլն դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ցուցանիշն աճում է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մայիսին Եվրամիությունը կանացի ջինսերի մաքսադրույքները բարձրացրել են 12-ից 38 տոկոսի: Բնականաբար շատ ընկերությունների համար առաքումը ոչ ձեռնտու է դարձել:




























