Հարավային Կորեայից երկու կանայք, որոնց Երկրորդ աշխարհամարտի տարիներին ստիպել էին սեռական ծառայություններ մատուցել ճապոնացի զինծառայողները, չեղյալ են հայտարարել իրենց հանդիպումը Օսակայի քաղաքապետ Տորու Հասիմոտոյի հետ, ով վերջերս հայտարարություն էր արել` արդարացնելով հասարակաց տների գոյությունը պատերազմի ժամանակ, հաղորդում է The New York Times-ը:
Մայիսի 25-ին Ճապոնիայի կառավարությունը` պահպանողական Շինցո Աբեի գլխավորությամբ, բանաձեւ է ընդունել, որն աջակցում է Ճապոնիայի որոշւմը` պաշտոնական ներողություն խնդրել Երկրորդ աշխարհամարտի սեքսուալ ստրկուհիներից: Ոշագրավ է, որ Ճապոնիան դեռ 1993թ. ընդունել է զինվորականների համար հասարակաց տների գոյության փաստը:: Բանաձեւն ընդունելով` կառավարությունը փորձում է հանդարտեցնել ասիական երկրներին, որոնք զայրացել էին սեփականա նցյալը սպիտակացնելու Ճապոնիայի փորձերից:




























