Թուրքմենստանի մայրաքաղաք Աշքաբադը ճանաչվել է աշխարհի ամենասպիտակ մարմարե քաղաքը: Այսկերպ, Թուրքմենստանը վեցերորդ անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վերջին տարիներին Աշքաբադում բազմաթիվ վարչական եւ բնակելի շենքեր են կառուցել` ծածկված սպիտակ մարմարե սալիկներով:
2001թ. Թուրքմենստանն առաջին անգամ նշվել է Գինեսի ռեկորդների գրքում` 301 ք/մ մակերեսով եւ 1,2 տոննա քաշով գորգի համար: Եւս մեկ ռեկորդ է ահռելի դրոշը, որի ձողի բարձրությունը կազմում է 133մ: 2010թ. Աշքաբադում կառուցվել էր «Օղուզխան եւ որդիներ» շատրվանների համալիրը, որը մտել էր ռեկորդների գրքում որպես աշխարհում շատրվանների ամենամեծ համալիր:
Չորրորդ ռեկորդը թուրքմենների նախահայր Օղուզխանի աստղն է, որը զարդարում է 211-մետրանոց հեռուստաաշտարակը:




























