Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որն արգելում է ալկոհոլի վաճառքը գիշերները, նաեւ սպիրտային խմիչքների գովազդը:
Ալկոհոլ կարգելեն վաճառել երեկոյան ժամը 22-ից առավոտյան 6-ը, նաեւ արգելվում է ալկոհոլ վաճառել դպրոցների եւ մզկիթների մերձակայքում, հաղորդում է The New York Times-ը: Սակայն, տվյալ սահմանափակումը չի վերաբերում զբոսաշրջային գոտիներին:
Օրինագծի` ուժի մեջ մտնելուց առաջ այն պետք է հաստատվի նախագահի կողմից: Նշենք, որ ավելի վաղ ալկոհոլն արգելվել էր թուրքական խոշորագույն ավիաընկերության Turkish Airlines-ի ինքնաթիռներում:



























