Նովոսիբիրսկի արշիպելագի Լյախովյան կղզիներում հայտնաբերել են էգ մամոնտի մնացորդներ: Նրա փափուկ հյուսվածքները պահպանվել են գրեթե կատարյալ, մկաններն ունեն թարմ մսի կարմիր գույն: Գտածոյի մասին հայտնել են Հյուսիս-արեւելյան դաշնային համալսարանի գիտնականները, հաղորդում է «ՄԻՐ 24»-ը:

Գիտնականները պալեոնթոլոգիական արշավից վերադարձել են մայիսի 22-ին: Հետազոտելով մամոնտի ատամները` մասնագետները պարզել են, որ նա 50-60 տարեկան է:

Միսը լավ է պահպանվել, քանի որ գտնվել է սառույցի տակ: Վերին հատվածը գտել են տունդրայում, եւ հանել սառույցի միջից:

Գիտնականներին հաջողվել է անգամ գտնել մամոնտի կնճիթը: Այն անջատվել էր մարմնից եւ ավելի վատ էր պահպանվել: