Բրազիլիայում գալիք տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից  առաջ բոլոր մարմնավաճառները կարող են անգլերենի անվճար դասընթացների հաճախել: Դասընթացների ժամանակ մարմնավաճառները կարող են սովորել ոչ միայն հիմնական նախադեսությունները, այլեւ աշխատանքային սլենգը, հաղորդում է «Deartravel.ru»-ն:

Կես տարի տեւող դասընթացների համար արդեն գրանցվել է երեք հարյուր մարդ: Բացի այդ, մարմնավաճառների համար խորհրդատվական կենտրոն կբացվի, որտեղ մատչելի կլինեն բժշկական եւ հոգեբանական ծառայությունները:

Նշվում է, որ հասարակաց տներում, հյուրանոցներում եւ մերսման սրահներում  աշխատում է  ավելի քան 80 հազար կին, որոնց պահանջարկն, ընդ որում, անշեղորեն աճում է: