Եթե մարդն օրական հինգ անգամ սուրճ է խմում, անգամ` առանց կոֆեինի, ապա նա ճարպակալման եւ քրոնիկական հիվանդություններով հիվանդանալու վտանգի տակ է, գրում է The Herald Sun-ը: Արեւմտյան Ավստրալիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական հինգ գավաթ սուրճը կրկնապատկում է ներքին օրգանների շուրջ պատված ճարպի ծավալը, որն էլ հենց կապում են մահացու հիվանդությունների առաջացման հետ: Ըստ գիտնականների` մեղավորը քլորածին թթուն է, որը նախկինում օգտակար էին համարում, գրում է MedDaily.ru-ն:

Սուրճի մեծ չափաբաժնի բացասական ազդեցությունը փորձարկել են մկների վրա: Պարզվում է, վերոնշյալ թթուն բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, իջեցնում արյան ճնշումը, կանգնեցնում ճարպակալումը: Սակայն մեծ չափաբաժնի դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում: