«Նելեգալ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ  Մեղրիի մաքսակետում ծառայություն կատարելիս, մայիսի 25-ին, ժամը 06.00-ին, նշված անցակետից  ոստիկանություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բերման են ենթարկվել 22-ամյա Փեյման Է.-ին եւ 23-ամյա Մեհրդատ Յ.-ին, որոնք  մայիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին  գողության  մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: