Մոսկվայում դեն նետած սառնարանում երիտասարդ կնոջ դիակ են գտել: Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալների, որոնք, ըստ ականատեսների, իջեցրել են սառնարանը: Մեղավորներին մինչեւ 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:

ՆՏՎ-ն հաղորդում է, որ մահացած աղջկան անհայտ անձինք տեղավորել էին  «Մինսկ» երկխցիկ սառնարանում: Սպանվածի մարմնին կան բազմաթիվ կապտուկներ եւ վերքեր: Կինը մոտավորապես 25-30 տարեկան է, նա մահացել է երկու օր առաջ:

Ոստիկանությանը հաջողվել է գտնել ականատեսների, որոնք պատմել են, թե ինչպես երեք անհայտ անձինք «Գազել» մեքենայով աղբարկղի մոտ էին բերել կպչուն ժապավենով պատված մի սառնարան, խնդրել աշխատողներին օգնել այն իջեցնել եւ հեռացել էին: