Ռուսաստանում` Սարատովի մոտ ընկել է Մի-8 ուղղաթիռը: Վթարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը` վիրավորվել են:
Ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել ժամը 11:30-ի սահմաններում, Իվանովո եւ Վլասովսկի գյուղերի մոտ: Նախնական տվյալներով, ուղղաթիռում երեք մարդ է եղել:
Ուղղաթիռը գտնվում էր Սիզրանի ուղղաթիռային ուսումնարանի հաշվեկշռում: Զոհվել է մեխանիկը, իսկ լեյտենանտին եւ կուրսանտին փրկել են:



























