Ռուսաստանյան Pussy Riot պանկ-խմբի անդամ Մարիա Ալյոխինային, ով արդեն յոթ օր հացադուլի մեջ էր, տեղափոխել են հիվանդանոց:

«Հենց նոր զեկուցեցին, որ Ալյոխինային տեղափոխել են բուժզննման գաղութի բուժմասում»,- ասվում է «Վոյնա» արտ-խմբի բլոգում, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

Մարիան Ալյոխինան հացադուլ էր հայտարարել, երբ դատարանը հրաժարվել էր նրա մասնակցությամբ լսել վաղաժամ ազատման հարցը: Նախօրեին նա իր պահանջներն է ուղարկել գաղութի ղեկավարությանը: