Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շքանշաններով եւ մեդալներով ծառայության մեդալով պարգեւատրել է մի խումբ անձանց:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշել է.

Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Վարդուհի Կարապետի Վարդերեսյանին` Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Քաջազուն Հակոբի Գյուրջյանին` Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան

Արտյուշա Հակոբի Կարապետյանին` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց

Գեորգի Վարդանի Մինասյանին` դուդուկահար

Արման Թագվորի Քուչուկյանին` «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Ազատ Կոմունարի Եղիազարյանին` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լեւոն Վանիկի Խեչոյանին` գրող

Անահիտ Հարությունի Մխիթարյանին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի

Բաբկեն Մկրյանին` բարերար (ԱՄՆ)

Մխիթար Գոշի մեդալով`

Կարեն Լեւոնի Գրիգորյանին` Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

Արշակ Պողոսի Փոլադյանին` Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Մխիթար Հերացու մեդալով`

Կարո Արմենին` Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի նախագահ (ԱՄՆ)

Անատոլիյ Սերգեյի Գնունուն` ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման եւ անզգայացման ծառայության ղեկավար

Յուրի Գեւորգի Զոհրաբյանին` «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սամվել Մելիքի Հարությունյանին` «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ալինա Մաքսիմի Քուշկյանին` Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր

Անանիա Շիրակացու մեդալով`

Հակոբ Թերզյանին աստղագետ (Ֆրանսիա)

Կարինե Աղասու Մինասյանին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Արտակ Գեւորգի Շաբոյանին` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Էդուարդ Արամի Սաֆարյանին` «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ

Ռուբեն Զորիկի Տոնիկյանին` «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր

Մովսես Խորենացու մեդալով`

Կիմ Բագրատի Աղաբեկյանին` Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր

Ամիրան Արտավազդի Գալստյանին` «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր

Գոնսալո Գուարչին` գրող (Իսպանիա)

Շչորս Բագրատի Դավթյանին` «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ

Փանոս Թիթիզյանին` Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական (ԱՄՆ)

Հենինգ Լեհմանին` փիլիսոփա, հայագետ (Դանիա)

Ժորես Դավթի Խաչատրյանին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

Դավիթ Մարատի Հալաջյանին` Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս (Շվեյցարիա)

Հրանտ Հովհաննեսի Ղազարյանին` հրապարակախոս

Ալեքսանդր Գրիգորի Մանուկյանին` սաքսոֆոնահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մակիչ Շաքարի Մարգարյանին` Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն

Համբիկ Մարտիրոսեանին` «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր (Լիբանան)

Միշել Մուրադին` «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն (Լիբանան)

Կոնստանտին Հրանտի Պետրոսյանին` Բոստոնի «Երեւան» երգչախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար (ԱՄՆ):