Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատվավոր կոչումներով պարգեւատրել է մի խումբ անձանց:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշել է.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Սեդա Քերոբի Գասպարյանին` Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլեն Պարույրի Հակոբյանին` ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Ժոզեֆ Ռեթեւոսի Փանոսյանին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Ժողովրդական արտիստի`

Հասմիկ Արարատի Լեյլոյանին` քանոնահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

Ժողովրդական նկարչի՝

Անատոլի Հակոբի Գրիգորյանին` գեղանկարիչ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Վաստակավոր արտիստի՝

Գրիգոր Ստեփանի Բաղդասարյանին` Երեւանի կամերային պետական թատրոնի դերասան

Նարինե Կառլենի Գրիգորյանին` Համազգային թատրոնի դերասանուհի

Հայկ Ավետիքի Մելիքյանին` դաշնակահար

Աննա Վլադիմիրի Շամցյանին (Բալանդինա) Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Վարդուհի Հրաչիկի Ռուշանյանին` Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն

Ժակելինա Սամվելի Սարխոշյանին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի

Վաստակավոր նկարչի՝

Վոլոդյա Սմբատի Աբրահամյանին` Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս

Աշոտ Հովհաննեսի Համբարձումյանին` Երեւանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ

Աննա Համլետի Հարությունյանին Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար

Ռաֆայել Արմենի Մելիքյանին` գեղանկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի՝

Սուսաննա Արամի Մարտիրոսյանին`Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Մշակույթի վաստակավոր գործչի՝

Գարեգին Խաչատուրի Անանյանին` Վանաձորի «Հորովել» երգիպարի անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն

Սարգիս Եղիազարի Բաղդասարյանին` «Ակունք» ազգագրական համույթի երգիչ

Քնարիկ Անդրանիկի Փիլոսյանին` Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր: