Միջազգային հայտնի սրճարանների ցանցի Ստամբուլի սրճարաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի տեսախցիկ են հայտնաբերել։

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ հեռուստաընկերություններից մեկում աշխատող կին լրագրողն այցելել է Ստամբուլի Բեբեք թաղամասում գտնվող Starbucks Coffe սրճարան եւ օգտվել զուգարանից՝ պատահաբար հայտնաբերելով թաքուն տեղադրված տեսախցիկ։

Լրագրողն այդ մասին հայտնել է սրճարանի տնօրենին, սակայն պատշաճ պատասխան չստանալով՝ դիմել է ոստիկանությանը։