Մայիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը ողողել են Երեւանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիեւյան փողոցները եւ լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:
Ժամը 16.20-ի դրությամբ հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում:
Առկա է խցանում Կիեւյան եւ Հալաբյան փողոցներում, իսկ «Բարեկամություն» մետրոյի եւ Մաշտոցի պողոտայի գետնանցումներում լցվել են անձրեւաջրեր:




























