Թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք է գտել Ըսփարթայում կառուցված առանց մուտքի դռան հիվանդանոցը։
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Ըսփարթայի նախկին սրտաբանական կենտոնի տեղում կառուցված հիվանդանոցը հայտնվել է սոցցանցերում քննարկումների կենտրոնում։
Խնդիրն այն է, որ հիվանդանոցի առաջին հարկի կենտրոնում կառուցվել են աստիճաններ, կախվել է «Ըսփարթայի պետական հիվանդանոց» գրությունը, սակայն մուտքի դուռը չկա։ Այս ամենը զայրացնում է հիվանդանոցի այցելուներին, ովքեր իրենց զարմանքն են հայտնում՝ հարցնելով. «Պատուհանի՞ց ենք մտնելու»։
Նշվում է, որ հիվանդանոցի մուտքը կառուցվել է ոչ տեսանելի վայրում, որը նմանվում է լաբիրինթոսի։



























