Սիրիայի հակամարտությունը գնալով ավելի միջդավանական բնույթ է ստանում, եւ դա ոչ մահմեդական խմբերի համար հղի է լուրջ սպառնալիքներով, հայտարարել է  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 29-ին Լատինական ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների  (Կուբա, Չիլի, Կոստա-Ռիկա եւ Հայիթի) հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

«Հակամարտությունը գնալով ավելի վստահաբար միջդավանական բնույթ է ստանում: Դա հղի է իսլամական աշխարհում հակասությունների խորացմամբ եւ ոչ մահմեդական խմբերի համար լուրջ սպառնալիքներով, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում», - արտգործնախարարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից Սիրիայի մասին հնարավոր բանաձեւի ընդունումը բարդություններ կստեղծի սիրիական խնդրով միջազգային կոնֆերանսի գումարման համար, որի նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

«Բանաձեւի ընդունման հաստատակամությունը միանշանակ ռուս-ամերիկյան նախաձեռնոեւթյանը խոչընդոտելու փորձ է», - ասել է նա: