Հայաստանի առաջին ու վերջին փրկությունը շութափույթ իշխանափոխությունն է: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը եւ առաջարկեց գումար հավաքել ու տալ չինովնիկներին, որ գնան այս երկրից:
Նա նաեւ ընդգծեց, որ Ճնշումները Ղարաբաղի հարցում մեծացել են, նույնիսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է խոսում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության մասին: «Բոլոր խաղերը խաղացին, մնաց սարի սմբուլը: Հիմա ասում են. «Տղաներ, ընտրություններ չկան հիմա մեր հասանելիքը տվեք»: Մեր դիրքերը կորցրել ենք Եվրամիությունում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում»,-ասաց Եղիազարյանը՝ կարծիք հայտնելով, որ աշունը կլինի հանրաքվե Ղարաբաղի կարգավիճակի հարցով:
«Աշնանը, կարծում եմ նաեւ, նախագահը Տիգրան Սարգսյանին մատաղ կանի կուղարկի, իսկ եթե այս հանրաքվեն չլինի մյուս հանրաքվեն կլինի պառլամենտական համակարգի անցնելու համար: Այս անգամ մեզ ինչ-որ բան ուտացնելու համար կանցկացնեն հանրաքվե, կասեն վճռեց ժողովուրդը»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է անցկացնել մարդավարի ընտրություններ, այլ ոչ թե պրեսկոտյան ընտրություններ: «ՍԴՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ եւ առաջարկի, որ բոլորը համախմբվեն եւ հանդես գան մեկ դրոշի տակ՝ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու համար»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























