Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 30 մլն դոլար վարկ կվերցնի՝ ոռոգման համակարգերը բարելավելու համար: ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 29-ին հավանություն տվեց «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» վարկային ծրագրին, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը իր կողմից կներդնի մոտ 7,5 մլն դոլար:
Կկառուցվեն չորս ինքնահոս ոռոգման համակարգեր (Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ եւ Քաղցրաշեն համակարգերը), կվերականգնվեն մոտ 52 կմ ընդհանուր երկարությամբ 13 պոմպակայանների հեռացնող ջրանցքներ, կիրականացվի շահագործման, պահպանման եւ կապիտալ նորոգման կարիքների գնահատում, ոռոգման հաստատությունների տեխնիկական աուդիտ:




























