Սոցիալ-տնտեսական ոլորտում իրավունքների բազմաթիվ խախտումներ է հայտնաբերվել, հատկապես հարկային մարմինների հետ հարաբերություններում; Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունը հնչեց ի պատասխան պատգամավոր Միքայել Մելքումյանի այն դիտողության, որ Հայաստանում պետք է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ;
Կ. Անդրեասյանն ասաց, որ 2 ամիս է՝ զբաղվում են սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով, ու զարմացած են, թե դաշտում որքան մեծ են իրավունքների խախտումները;
Կ. Անդրեասյանը նշեց, որ պետք է եւ ռազմական, եւ տնտեսական օմբուդսմեն, սակայն առանձին օմբուդսմեննների ինստիտուտների ստեղծումը թանկ հաճույք է, ուստի նպատակահարմար է այդ աշխատանքները կատարել տեղակալների մակարդակով, որոնք կկարողանան օգտվել ընդհանուր աշխատակազմի ծառայություններից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























