«Ռոսգոսստրախ»-ի համասեփականատեր Դանիլ Խաչատուրովի դուստրը եւ որդին Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկի 74-րդ եւ 75-րդ հորիզոնականում են: Ցանկը կազմել է CEO ամսագիրը: Խաչատուրովի ժառանգներից յուրաքանչյուրի կապիտալը գնահատվել է 1,4 մլրդ դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ ժառանգը Վիկտորյա Միխելսոնն է՝ «Նովատեկա»-ի համասեփականատեր եւ ղեկավար Լեոնիդ Միխելսոնի դուստրը: Նա առաջ է անցել ցուցակի նախորդ առաջատարից՝ Յուսուֆ Ալեքփերովից:
CEO-ն Լեոնիդ Միխելսոնի կապիտալը 13,74 մլրդ դոլար է գնահատել, իսկ 21-ամյա Վիկտորյան նրա միակ ժառանգն է:
«Լուկօյլ»-ի համասեփականատիրոջ որդու՝ Վագիթ Ալեքփերովի պայմանական կապիտալը 12,03 մլրդ դոլար է:
Երրորդ տեղում «Մագնիտ» առեւտրային ցանցի ղեկավար Սերգեյ Գալիցկիի դուստր Պոլինան է՝ 8,26 մլրդ դոլարով:
4-րդ եւ 5-րդ տեղերում են «Ռենովա»-ի սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգի զավակներ Իրինան եւ Ալեքսանդրը, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը 7,97 մլրդ դոլար է գնահատվում:
6-րդ եւ 7-րդ տեղերում «Ալֆա-Գրուպ»-ի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանի դուստրերն են՝ Լոռան եւ Եկատերինան (7,66 մլրդ դոլար):
Ցուցակում ռուսաստանցի գործարարների 88 ժառանգներ են ընդգրկված: Քանի որ ամսագիրը գործարարների ունեցվածքը բաժանել է ժառանգների միջեւ, բազմանդամ ընտանիքներով գործարարներից շատերը ցածր հորիզոնականներում են հայտնվել: Օրինակ, Ռոման Աբրամովիչի կարողությունը 11,5 մլրդ դոլար է գնահատվում, բայց նա 7 երեխա ունի: Նրանք զբաղեցրել են 60-66-րդ հորիզոնականները, թեեւ նրանց հայրը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց տասնյակում է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ամենահարուստ մարդուն՝ Ալիշեր Ուսմանովին, նա երեխաներ չունի:



























