Փետրվարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղերագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Եզրաս քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության մասնակցությամբ տեղի է ունեցել ծաղկեդնում եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշարձանին:



























